ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քոչվորական տնտեսություն վարող ցեղերի ասացվածքը հայկականության հետ ոչ մի աղերս չունի

Քոչվորական տնտեսություն վարող ցեղերի ասացվածքը  հայկականության հետ ոչ մի աղերս չունի
10.09.2024 | 13:24

«Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց». չգիտեմ, թե որ թվերից հայերն այս ասացվածքը վերցրել ու սկսել են ակտիվ օգտագործել, մինչդեռ այն հայկականության հետ ոչ մի աղերս չունի։

Սա քոչվորական տնտեսություն վարող ցեղերի ասացվածքն է։ Անասնապահության համար անընդհատ տեղաշարժվել են, մշտական բնակության վայր չեն ունեցել և կանգ են առել այնտեղ, որտեղ հողն ու ջուրը կարողացել է կերակրել թե՛ իրենց, թե՛ իրենց անասուններին։ Առաջնորդվել են որտեղ՝ արոտ, ջուր, որն էլ իրենց կերակուր կտա, այնտեղ էլ կանգ առնել սկզբունքով։ Քոչվորները չեն ունեցել ո՛չ սեղան, ո՛չ աթոռ, քանի որ դրանք շատ դժվար է եղել տեղափոխել, և մինչև հիմա այդ քոչվոր ցեղերը, ազգերը նստում են գետնին, սնվում են գետնի վրա փռված սուփրայի վրայից, մինչդեռ մենք՝ հայերս , ունեցել ենք և՛ սեղան, և՛ աթոռ։ Ավելին ասեմ, թուրքերը, չհասկանալով, որ աթոռը նստելու հարմարանքն է, վերցրել են մեր «աթոռ» բառն ու հարմարացրել իրենց լեզվին և նստելուն ասում են՝ օթուլ։

Կարճ ասած, «Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց»-ը վերաբերում է բացառապես քոչվորներին, ու կապ չունի, որ իրենք այլոց հողերի վրա հիմա նստակյաց են դարձել, միևնույն է, հիմա էլ իրենք դա ակտիվ օգտագործում են։

Ուրեմն, մեկընդմիշտ հանենք մեր խոսույթից այդ «Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց»-ը, իսկ եթե շատ ենք ուզում, որ «կաց»-ով մի բան լինի, ապա մենք ունենք շատ գեղեցիկ «Գործեն՝ բաց, հացեն՝ կաց» ասույթը,ինչը նշանակում է՝ գործն ավարտիր, նոր հացի նստիր:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ